Այսօր: Ուրբաթ, 28 Ապրիլի 2017թ.
Վերնաշենի համայնքապետարանի պաշտոնական կայք
ՎԵՐՆԱՇԵՆ ՀԱՄԱՅՆՔ
ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
30.12.16 Գալդ բարի 2017

Ահա և ավարտվեց 2016թվականը: Բարձր տրամադրությամբ ճանապարհում ենք Հին տարին, և մեծ ակնկալիքներով  դիմավորում 2017թ-ին: Թող այն լինի խաղաղության և բարեկեցության տարի:

Շնորհավոր Ամանոր և Սուրբ Ծնունդ

12.12.16 "ԱԴԱՆԱՆ" սահմանամերձ Խաչիկ գյուղում

Վերնաշենի մշակույթի տան սաները Դեկտեմբերի 10-ին՝ Ամանորյա միջոցառումների շրջանակներում, համերգային ծրագրով այցելել էին սահմանամերձ Խաչիկ գյուղի զորամաս, իրենց փոքր լուման ունենալու, զինվորներին ինչ-որ չափով աջակցելու գործին:

Համերգին երեխաները հանդես եկան երգերով, ասմունքով, ազգագրական և ժամանակակից պարերով, որը շատ լավ ընդունվեց հանդիսատեսի կողմից: Համերգի պարային կատարումներին ինքնաբուխ կերպով միացել են նաև զինվորները: Զորամասի հրամանատարությունը շնորհակալություն հայտնեց կազմակերպիչներին և մասնակիցներին, նշելով, որ բանակ - հասարակություն կապի ամրապնդման գործում մեծ դեր է ունենում նման մշակութային միջոցառումները: Տես ,,, 

22.09.16 "Ադանա" պարի խմբի նվաճումը

Վերնաշենի մշակույթի տան " ԱԴԱՆԱ" պարի խումբն արդեն հասցրել է մասնակցել մի շարք հանրապետական մրցույթների և գրավել պատվավոր տեղեր: ՆԿԱՐՆԵՐ

29.08.16 Մնաս բարով Ջերմ ամառ

Ամառային արձակուրդներն ավելի մեծ հնարավորություն են ընձեռնում երեխաներին, իրենց առօրյան ավելի հագեցնելու մշակութային միջոցառումներով: Մշակույթի տունն առավոտից մինչ ուշ երեկո լցվում է երեխաների երգ ու պարով, խաղերով, ասմունքով: Այս ամենի ամփոփումը եղավ օգոստոսի 26-ի մեծ համերգը՝ "Մնաս բարով ջերմ ամառ" խորագրով:

10.03.16 Մարտի 8

Վերնաշենի մշակույթի տանը, կանանց տոնի՝ մարտի 8-ի կապակցությամբ, մշակույթի տան սաները շքեղ համերգային ծրագրով շնորհավորել են սիրելի մայրիկներին, տատիկներին, քույրերին և բոլոր կանանց.

Համերգն ավարտվեց Կրակների անկրկնելի պարով և շքեղ հրավառությամբ.

1


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ, Վայոց Ձորի մարզ, գ. Վերնաշեն

(0281)24407

vernashen.vernashen@mail.ru

Պաշտոնական էլ. փոստ` @e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2017 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՎԵՐՆԱՇԵՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ v2.01
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner